Ամերիկացի դիվանագետները Foreign Policy-ի լրագրողին հայտնել են, որ Իսրայելը Ադրբեջանի հետ հարաբերություններն ամրացրել է, որպեսզի հնարավորություն ստանա այդ երկրի տարածքից գրոհել Իրանի վրա: Նրանք նշել են, որ Իսրայելը իրավունք  է ստացել օգտագործել Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող չորս չօգտագործվող բազաները, որոնք տեղակայված են Իրանի հետ սահմանին: 

«ԱՄն-ն ուշադիր հետևում է Իրանի շուրջ տեղի ունեցողին, իսկ այժմ հետևում ենք նաև, թե ինչ է անում Իսրայելը Ադրբեջանում: Չի կարելի ասել, թե դա մեզ ուրախացնում է»,- հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:

Մասնագետները նշում են, որ ադրբեջանական տարածքի օգտագործումը իսրայելցիներին հնարավորություն կտա չօգտվել վերալիցքավորող-ինքնաթիռների ծառայություններից: ԱՄՆ հետախուզական ծառայությունների հաղորդմամբ՝ վառելիքի քիչ ծախսը առավել իրական է դարձնում Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը:

Աղբյուրը հավելել է, որ դա չի նշանակում, թե Իսրայելն անկասկած կհարվածի Իրանին, այլ դա վկայում է հարվածելուն ակտիվ պատրաստվելու մասին:

Իսկ ադրբեջանական կողմը հերթական անգամ շտապել է հերքել լուրը՝ ասելով, թե Ադրբեջանը ոչ մի դեպքում իր տարածքը չի տրամադրի Իրանի դեմ գործողությունների համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը:

Շարունակությունն՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել