«Խորհրդարանում 70 հոգի նստած մարդ կա, ովքեր ոչինչ չեն նշանակում, մարդ կա, 20 տարվա մեջ ոչ մի բառ չի խոսել ու այդ այդ մարդիկ 5 տարին մեկ գալիս են, ձեր ականջները լվանում են, գրպաններդ փորձում 10 հազար դրա մտցնել ու ասել, որ էլի իրենց ձայն տաք»,- Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում նախընտրական քարոզարշավի շրջանակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պագամավորության թեկնածու Արամ Մանուկյանը:
Դիմելով հավաքվածներին՝ նա նշեց. «Մի անգամ եկեք կանգնեցնենք այս անարժանապատիվ ընթացքը, այդ անգրագետներին մի ուղարկեք պառլամենտ: Խայտառակություն է: Ոհմանի նման հավաքվում են ամիսը մեկ, ասում են՝ այս կոճակին կսեղմեք 15 անգամ, իրենքը չգիտեն, թե ինչ են քվեարկում: Պատգամավոր կար, որ պետք է խոսեր, կոճակը միացնելու տեղը չգիտեր: 5 տարի նստել է այնտեղ ու չգիտի, թե ինչպես միացնի միկրոֆոնը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



