ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ է ունեցել «Վալդայ» միջազգային վերլուծական ակումբի մի խումբ անվանի անդամների՝ Անատոլի Բիստրիցկու, Ֆյոդոր Լուկյանովի, Տիմոֆեյ Բորոդաչևի, Յարոսլավ Լիսովոլիկի, Անատոլի Տորկունովի, Վիտալի Նաումկինի, Նիկոլայ Զլոբինի, Ալեքսանդր Ռարի, Իվան Տիմոֆեևի, Ալեքսանդր Սմիրնովի, Օլեգ Ցացուրինի հետ, ովքեր Երևան են ժամանել ակումբի արտագնա նիստին մասնակցելու նպատակով։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ արտգործնախարար Նալբանդյանը կարևորել է «Վալդայ» ակումբի նիստի անցկացումը Երևանում և դրա մասնակիցներին մաղթեց բեղուն ու բովանդակալի քննարկումներ՝ արժևորելով նման ձևաչափերով պարբերական հանդիպումների անցկացման անհրաժեշտությունը։
Արտգործնախարար Նալբանդյանն առաջատար վերլուծաբաններին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։
Հանդիպմանը ծավալվել է մտքերի հանգամանալից փոխանակում՝ տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։



