Հայաստանում կստեղծվի Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ: Կարողությունների զարգացման շնորհիվ՝ այն կնպաստի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, մրցունակության բարձրացմանը: Մեր երկրի ողջ տարածքում կստեղծվեն գյուղատնտեսության զարգացման գործառույթ իրականացնող կենտրոններ:
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի ստեղծման մասին որոշումը կայացվել է հաշվի առնելով ոլորտում առկա ֆինանսավորման աղբյուրներ ունեցող ծրագրերի մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շրջանակի ընդլայնման, գյուղատնտեսության ոլորտում դոնորների կողմից իրականացվող ծրագրերի համակարգման, արդյունավետ գյուղատնտեսության զարգացման, ռեսուրսների օպտիմալ բաշխման անհրաժեշտությունը:
Ի դեպ, հիմնադրամի ստեղծման մասին որոշման ուժի մեջ մտնելուց հետո դադարեցվելու է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը: