Tert.am-ը գրում է.
Հայաստանում 18 տարեկան երիտասարդը սահմանին չպետք է կանգնի, և երկիրը պետք է ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, այս մասին Արարատի մարզի Մասիս քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ով նաև ընտրողներին ներկայացրեց ՀՎԿ թեկնածուներին Թիվ 5 ընտրատարածքում։
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի ընտրողների համար։
«Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ ոչ թե թաղի տղերք ենք ընտրում, ոչ թե լավ տղերք ենք ընտրում, այլ ընտրում ենք երկրի բարձրագույն քաղաքական իշխանությունը։ Հայաստանում 25 տարի է գործում է խորհրդարանը, և մենք խորհրդարանում ունենք պատգամավորներ, ովքեր այնտեղ 25 բառ չեն խոսել այդ 25 տարիների ընթացքում։ Նրանցից շատերը որդեգրել են ցուցակագրելու, փողը տալու և այնտեղ նստելու գործելաոճը»,- ասաց Բաղդասարյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



