Նախորդ տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել 33 հազար հատ մարդատար ավտոմեքենա: Հիշեցնենք, որ 2015 թվականի ընթացքում այդ ցուցանիշը կազմել է 27,3 հազար հատ մարդատար մեքենա: Դա նշանակում է, որ նախորդ տարի ներկրված մեքենաների թիվը ավելացել է 5.7 հազարով: Անդրադառնանք վերջիններիս մաքսային արժեքին:
Եթե 2015 թվականի ընթացքում ներկրված 27,3 հազար հատ մարդատար մեքենաների մաքսային արժեքը կազմել է 133 մլն 421 հազար դոլար, ապա նախորդ տարվա 33 հազարի դիմաց գանձված գումարը սահմանվել է 130 մլն 601 հազար դոլար: Ստացվում է, որ 2016 թվականին ներկրված մեքենաների քանակը 2015-ի համեմատ աճել է, իսկ գումարային առումով` նվազել: 2015-ին ներմուծված 1 մարդատար մեքենայի միջինացված մաքսային արժեքը կազմել է 4 հազար 890 դոլար, իսկ նախորդ տարվանը՝ 3 հազար 960 դոլար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1656349154661211&id=100008584260507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել