Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանի հետ բանակցություններից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆ.Օլանդն, անդրադառնալով արցախյան հակամարտության գոտում զինադադարի խախտման հաճախակիացած դեպքերին, հայտարարել էր, որ այդ դեպքերը պետք է հետաքննվեն՝ համապատասխան մեխանիզմներ ներդնելով, իսկ մեղավորների բացահայտման դեպքում վերջիններիս դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել: Ադրբեջանում Օլանդի հայտարարությունը վերագրել են իրենց: Հենց այստեղ է, որ ալիևյան ԶԼՄ-ներից մեկը, մեկնաբանելով այս ամենը, ԲԱՑԱՀԱՅՏԵՑ այն, ինչից հրաժարվում էր մինչև հիմա պաշտոնական Բաքուն: Ըստ ադրբեջանական haqqin.az կայքի՝ հենց Բաքուն է դեմ զինադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների կիրառման ներդրմանը: Իսկ այս ամենից մեկ հետևություն կարելի է անել: Զինադադարը խախտում է հենց ադրբեջանական կողմը, որի միջոցով փորձում է ճնշում գործադրել հայկական կողմերի և միջնորդների վրա, որ փոխի երկար տարիներ պահպանվող ստատուս քվոն: Ի դեպ՝ այդ մասին բազմիցս ակնարկել են ազերի բազմաթիվ պաշտոնյաներ: Եթե Ադրբեջանը չի խախտում զինադադարը, ապա ինչո՞ւ են Բաքվում այսպես ցավագին ընդունել Ֆրանսիայի նախագահի խոսքերը ու այդ ամենը վերագրել իրենց:
Ալիևյան տկարամիտ և պրիմիտիվիզմով տառապող ԶԼՄ-ները հենց այսպես են բացահայտում սեփական տիրոջ ստախոսությունը և մեղավորությունը ոչ միայն հայ, այլև բազմաթիվ ադրբեջանցի զինվորների մահվան մեջ:
Հ.Գ. Հետաքրքիր է, թե հիմա ինչպես են մեկնաբանելու Մինսկի խմբի համանախագահները Բաքվում Օլանդի հայտարարության շուրջ բարձրացված հիստերիան: Թե՞ կրկին ձևացնելու են, թե չեն հասկանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1290300964387183
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



