Panarmenian.net-ը գրում է.Առնվազն 14 խղճի բանտարկյալների հայրենիք Ադրբեջանը ներկայումս ղեկավարվում է նախագահական զույգի կողմից: Այդ մասին գրել է ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականը՝ քննադատելով Մեհրիբան Ալիևայի մասին The Washington Times-ի հոդվածը:
The Washington Times-ն ավելի վաղ հրապարակել էր «Ադրբեջանի բարի կինը» (The Kind Lady of Azerbaijan) վերնագրված հոդվածը, որտեղ պնդում կա, թե Ալիևային փոխնախագահ նշանակելը «մեծ առաջընթաց է, քանի որ կինը իշխանության է գալիս մահմեդական երկրում»:
Նշելով, որ վերջերս այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը իր կնոջը նշանակել է փոխնախագահ, հոդվածագիրը շարունակում է․«Նախագահի հրաժարականի դեպքում հնարավոր է հենց Մեհրիբան Ալիևան ժառանգի իշխանությունը, ինչպես ժամանակին Ալիևն է հորից ժառանգել: Այդպիսով, երկիրը վերածվել է ընտանեկան բիզնեսի», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/234581/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել