1973թ. հոկտեմբերի 6-ից սկսվեց արաբա-իսրայելական 4-րդ պատերազմը կամ «Դատաստանի օրվա» պատերազմը: Կոնֆլիկտող կողմերը արաբական երկներն էին (Եգիպտոս, Սիրիա, Հորդանան, Իրաք) և Իսրայելը: Այս պատերազմում ամենակարևոր մարտերը տեղի ունեցան Գոլանյան բարձունքներում, երբ իսրայելական տանկային 188-րդ բրիգադը Իցխակ Շոմանի գլխավորությամբ, անգամ ջախջախվելու գնով կարողացավ կասեցնել սիրիական հարձակումը: «Կանգնել մինչև մահ», «Ոչ մի քայլ հետ» այս կարգախոսներն էին իշխում մի քանի կողմից միաժամանակ հարձակման ենթարկված Իսրայելի տանկիստների մոտ: Մարդիկ հասկանում էին, որ այդ ժամերին իրենց երկրի ճակատագիրն էր որոշվում:
Հ.Գ. Նկարում իսրայելցիները պատրաստվում են գրոհով վերահսկողության տակ վերցնել Սինայը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1833521116913027&set=a.1475332372731905.1073741827.100007654697428&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել