Բրյուսել-Երեւան-Բրյուսել երթուղով երկու շաբաթը մեկ անգամ ոչ կանոնավոր չվերթներ իրականացնող «Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերությունը ապրիլի 1-ից կանոնավոր չվերթներ կիրականացնի: Այս ընկերությունը համապատասխան թույլտվությունն ստացել է 2016թ. դեկտեմբերի 10-ին:
Ապրիլի 1-ից հունիսի 24-ը և սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 28-ը «Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքներ կիրականացնի շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին: Իսկ հուլիս 1-ից սեպտեմբերի 2-ը «Զվարթնոց» օդանավակայանից չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1682067945426085&id=100008686862291
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել