Panarmenian.net-ը գրում է.
 Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մասնագիտությամբ ռեժիսոր է, տարբեր տարիներին հասցրել է նաև որպես լրագրող, խմբագիր և հեռուստահաղորդավար աշխատել: Ստանձնելով մշակույթի նախարարի պաշտոնը՝ Ամիրյանը որոշել է արդիականացնել թանգարանները, նպաստել մրցունակ կինոյի ստեղծմանն ու նպաստել ընթերցանության տարածմանը: Այն բոլոր նորամուծությունների մասին, որոնք կհայտնվեն Հայաստանի մշակութային կյանքում, նախարարը պատմել է PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում:

Համահայկական նվագախմբի անհրաժեշտության մասին

Մշակույթը շատ ոլորտներ ունի, որոնք ցանկալի է ընդգրկել՝ մշակութային ժառանգությունից մինչև ժամանակակից թանգարաններ, ժամանակակից արվեստ, թատրոն, կինո, օպերա: Այս ամենը գերջանքեր է պահանջում. հարկավոր է հաջողել բոլոր ուղղություններում, ամենուր լուծումներ գտնել և փորձել դա անել հնարավորինս արագ, որպեսզի լրացվեն այն բացթողումները, որ եղել են մինչ օրս:

Կարծում եմ, որ մշակույթի միջոցով է հնարավոր առավելագույնս միավորել մեր ժողովրդին, որը սփռվել է աշխարհով մեկ Ցեղասպանությունից հետո: Այդպես ծնվեց Համահայկական նվագախմբի գաղափարը և արդեն 2017-ի ապրիլի 24-ին տեղի կունենա նվագախմբի առաջին համերգը, որտեղ կհնչեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, իսկ վերջում կկատարվի Տիգրան Մանսուրյանի նոր սիմֆոնիան՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին:

Ես ծանոթ եմ նվագախմբի բոլոր մասնակիցներին, ընդգրկված են տարբեր տարիքի երաժիշտներ: Կան մենակատարներ, որոնք 15 տարեկան են, օրինակ, ջութակահարուհի Դիանան, կան 50-60 տարեկան մարդիկ: Նվագախմբի ընդգրկման աշխարհագրությունը շատ մեծ է՝ մասնակցում են երաժիշտներ ոչ միայն Հայաստանից, այլ նաև Եվրոպայի երկրներից, Ասիայից: Հայ ժողովրդի միասնությունը ցույց տալու մտադրությամբ էլ նվագախմբի ղեկավարներ են նշանակվել Կարեն Դուրգարյանը, Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանն ու Կոնստանտին Օրբելյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել