Հունաստանի ԱԳ նախարար. Աթենքը ԼՂ հարցի բացառապես խաղաղ լուծման կողմնակից էPanARMENIAN.Net-ը գրում է.

Հունաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոցիասն իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք սատարում ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Առաջնահերթը մարդկանց անվտանգությունն է»,-ասել է Կոցիասը, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

Ըստ նրա, նա իր հայ պաշտոնակցի հետ քննարկել է նաև Կիպրոսի հարցը: Կողմերը համակարծիք են, որ հակամարտությունները պետք է բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորվեն համաձայնեցված ձևաչափի հիման վրա:

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն մարտի 27-ին: «Մարտի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան, կլինեն նաև Լեռնային Ղարաբաղում: Նրանք կփորձեն առաջ մղել գործընթացը», - ասել է ՀՀ արտգործնախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել