Image may contain: 2 peopleԻԻՀ հոգևոր առաջնորդն արգելեց նախկին նախագահ Ահմադինեժադին մասնակցել ընտրություններին: Մահմուդ Ահմադինեժադն էլ հայտարարեց, որ ոչ միայն ինքը չի մասնակցելու, այլև որևէ թեկնածուի չի օժանդակելու առաջիկա ընտրությունների ժամանակ, բայց...

ԻԻՀ հերթական նախագահական ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել ԻԻՀ նախկին կառավարության անդամներից և Ահմադինեժադի մերձավոր գաղափարակիցներից Համիդ Բաղային:

Վերջինս չնայած հայտարարել է, որ սպասվող ընտրություններում իր մասնակցության հարցը չի քննարկել Ահմադինեժադի հետ, սակայն եթե ընտրվի, ապա շարունակելու է հենց նրա կառավարության որդեգրած քաղաքական գիծը:

Համիդ Բաղային ԻԻՀ նախկին նախագահին անվանում է «Օսթադ» (ուսուցիչ), իսկ ի պատասխան վերջերս իր հասցեին հնչած մեղադրանքին, թե առանց Ահմադինեժադի թույլտվության ջուր չի խմում, ասել է. «Ես հպարտ եմ, որ առանց դոկտոր Ահմադինեժադի թույլտվության ջուր չեմ խմում՝ ի տարբերություն նրանց, ովքեր առանց օտարի թույլտվության ջուր չեն խմում»:

Համիդ Բաղային ակտիվ է նաև «Թվիթթեր» սոցիալական ցանցում: Խորհրդանշական է հատկապես նրա էջի լուսանկարը, որ դրված է ստորև: Լուսանկարում ԻԻՀ նախկին նախագահը կարծես մատնանշում է այն ուղին, որով պետք է շարժվի Համիդ Բաղային:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել