Թե ինչպես Անահիտն ամուսնացավ հարազատ քեռու հետԱնահիտը 15 տարեկան էր: Ծնվել ու մեծացել էր Գյումրիում: Բոլոր դեռահասների նման նա էլ ուներ երազանքներ. Ուզում էր մանկավարժ դառնալ, հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի: Ընտանիքի անդամները բոլորը համաձայն էին նրա որոշման հետ, չէ որ մանկավարժի աշխատանքը պատվաբեր է ու հարմար աղջկա համար: Մայրն առավել ուրախ էր, եղբայրը նույնպես մանկավարժ էր և ապրում ու աշխատում էր Երևանում: Ճիշտ է նրանք հաճախ չէին կարողանում հանդիպել, բայց գիտեր, որ աղջիկը հուսալի ձեռքերում կլինի` մեկնելով Երևան ուսանելու:

Մեկ տարի անց Անահիտը, ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը, տեղափոխվում է Երևան` քեռու տուն: Մեծ էր քեռու զարմանքը, երբ տեսնում է Անահիտին: Նա մեծացել ու գեղեցիկ օրիորդ էր դարձել: Քեռին ամեն օր նշանակված ժամերին պարապում էր Անահիտի հետ ընդունելության քննությունների համար: Քեռու երեխաներն ու կինն էլ սիրեցին մարդամոտ ու բարի, գյուղական միատմությամբ օժտված Անահիտին: Ընդունելության քննություններն ավարտվեցին ու նա ընդունվեց Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետը:

Երևանը Անահիտին գրավեց հենց առաջին օրերից: Օր-օրի Անահիտը համոզվում էր, որ այլևս չի վերադառնա Գյումրի: Երևանում արդեն ընկերուհիներ ու ընկերներ ուներ, երեկոները հաճախ էր գնում զբոսանքի: Մի օր էլ, երբ հերթական զբոսանքից վերադարձավ, քեռին տանը մենակ էր, կինն ու երեխաները գնացել էին թատրոն: Անահիտը լոգանք էր ընդունում, պատրաստվում էր դուրս գալ բաղնիքից ու չէր նկատել, թե ինչպես էր այդ ամբողջ ժամանակ դռան արանքից նրան հետևում ու զմայլվում քեռին:

Անահիտը նկատելով քեռուն ժպտում է … ու այդ օրվանից սկսվում է նրանց սիրավեպը: Քեռին օր-օրի ավելի է կապվում Անահիտի հետ, սկսում է անգամ նրան խանդել ուշ վերադառնալու ու ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար: Մի օր էլ, երբ հերթական սիրային խրախճանքն էին նրանք կազմակերպել, քեռու կինը ժամանակից շուտ է վերադառնում տուն: Ապշանքի, ցավի ու հիասթափության զգացողությամբ նա երեխաներին վերցնում ու հեռանում է տանից: Անահիտն ու քեռին օրինականացնում են իրենց հարաբերությունները: Անահիտի մայրը իմանալով այդ լուրը մահանում է սրտի կաթվածից: Շուտով ծնվում է նրանց առաջնեկը` տղան, 2 տարի անց նաև աղջիկը: Սկզբում ամեն ինչ կարծես հարթ է ընթանում, մինչև այն օրը, երբ Անահիտն ու քեռին հասկանում են, որ 2 երեխաներն էլ մտավոր հիվանդութուն ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել