Փաստորեն: Խաղը պրծավ:
Սերժ Սարգսյանը կարող է գնալ Րաֆֆու մոտ: Շատ հանգիստ:
Համենայնդեպս որքան մենք ենք տեղեկացված` նա կա՛մ հայտարարություն կանի այդ առնչությամբ կամ, իսկապես, կգնա «վիպ սալոն»:
Մենք միշտ ասել ենք` աստղերը վերջին շրջանում շարվում են ի օգուտ Հայաստանին, ի օգուտ Սերժ Սարգսյանի:
«Կռիվը» պրծավ նրանով, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կրկին կվերաբեռնվեն:
Բանն այն է, որ ԱՄՆ-ն հայտարարեց, որ հրաժարվում է Եվրոպայում ՀՊՊ համակարգի չորրորդ փուլից, որովհետեւ, հասկանում եք, սույն Իրանը շատ հեռու է յուր ցենտրաֆուգերում միջուկային ծրագրից:
Մի՞թե: Իսկ ահա երեկ-մյուս օրը Իսրայել այցելելու պատրաստ Օբաման ասաց, որ իր թռիչքին զուգահեռ կարող է համաձայնել, որ Իսրայելը ռմբակոծի միջուկ ունեցող Իրանին:
Փաստորեն, մեր աֆրո-ամերիկացի Օբաման ուզում էր դուր գալ մեր հրեաներին:
Մի խոսքով. ռուս-ամերիկյան հարաբերությունները նորմալանանալու «տակ» են:
Քաղաքականության մեջ սիրուն աչքեր չկան: ԱՄՆ-ն ցանկանում է Սիրիան հասցնել վերջնական փուլի ու պետք է ժեստ աներ Ռուսաստանին:
Արանքում մենք, ՍերԺ Սարգսյանն ու Րաֆֆի կօգտվենք:
Մարտեսնի հարայհրոցից հետո գործից հասկացաղ ամերիկացիք լավ էլ, ըստ ամենայնի, «ութունակ» եղան հասկանալ. որ Յուրոփն իրենը չի համարում Րաֆֆուն, գտնում է, որ այն բացառապես ամերիկյան պրոյեկտ է (չնայած վերջյն շրջանում շատերն են փորձում պնդել, նաեւ ապացուցել, որ Րաֆֆին ոչ մի աջակցություն ոչ մի կենտրոնից չունի, բայց դա այդպես չէ, եւ մենք գոնե գիտենք՝ իսկապես` այդպես չէ):
Անցնելով էլ առաջ ասըռում են գոսպոդին Կովալենկոյի ժեստին` հանդեպ Հայաստան եւ Սերժ Սարգսյան:
Այն է. «Կարևոր է վերլուծել, թե Ասոցացման համաձայնագրի որ դրույթներն են ունակ խոչընդոտներ առաջացնել, եթե Հայաստանը որոշում կայացնի մտնել Մաքսային միություն և Եվրասիական տնտեսական տարածք»:
Մի՞թե: Եւ սա ասում է` մեր ռազմավարական գործընկեր Ռուսիա՞ն: Նրա Կովալենկո՞ն:
-Այ դա` «Русь», այ դա... դորոգո՜յ: Էս ո՜նց ես փոխվել, փափուկ ցցի անցել, մե՜ր դորոգոյ:
Հա, Սերժ Սարսգյանը հիմա կարող է հանգիստ, «լոյգկոյ ջազվոյ դիվիժենիյեյ» մտնել Րաֆֆու «վիպ սալոն» ու ասել.
-Քել գնացինք տուն, Րաֆֆի: Մերոնք ու ձերոնք բարիշել են:



