Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ Մինսկում քաղաքացիական ծառայողների հետ հանդիպման ժամանակ վերջիններիս առաջարկել է աշխատանքով ապահովել իրենց սիրեկաններին և սիրուհիներին: «Խնդրում եմ աշխատանքով ապահովեք ձեր կանանց, ամուսիններին, սիրեկաններին և սիրուհիներին, որոնք գտնվում են ձեր կողքին, ձեր բարեկամներին և հարազատներին: Ինչ արած, եթե ձեր կինը կամ սիրուհին հիվանդ են, ապա մենք կբուժենք: Եթե կարող են աշխատել, ապա ամենաուշը ապրիլի 1-ից պետք է լինեն գործի տեղերում»,-հայտարարել է Բատկան: INTERFAX.RU-ի տեղեկություններով՝ Լուկաշենկոյի այս հրամանի կատարումը և վերահսկողությունը դրված է նախագահին կից գործող Օպերատիվ և վերլուծական կենտրոնի ղեկավար Սերգեյ Շպեգունի վրա:
Հայաստանի փորձից ելնելով կարող եմ ասել, որ Բելառուսի բռնապետը շատ սխալ որոշում է ընդունել: Հայաստանի դժբախտություններից մեկը հենց այն է, որ մեր չինովնիկների մեծ մասը իրենց սիրուհիներին և սիրեկաններին բավական պատասխանատու և բարձր վարձատրվող աշխատանքների են տեղադրում, որի հետևանքով տուժում է գործի որակը: Պատճառն այն է, որ դրանց մեծ մասի տրամաբանող և մտածող օրգանը գտնվում է ոչ թե գլխում, այլ գոտկատեղից ներքև:
Ավելի մեծ վտանգ են իրենցից ներկայացնում պաշտոնյաների ապաշնորհ և անմակարդակ բարեկամները, որոնք իրենց ավելի լկտի են պահում, քան իրենց գործի տեղավորողը:
Բելառուսի բռնապետը փորձում է այդ մեթոդով կրճատել պորտաբույծների բանակը սեփական երկրում: Սակայն շատ շուտով ինքն էլ կզգա, որ սիրուհիները և սիրեկանները պիտանի են միայն մեկ տեղում, իսկ չինովնիկի բարեկամը, եթե աշխատում է վերջինիս ենթակայության տակ աչքի կընկնի իր անպատասխանատվությամբ և անորակ գործով: Դրանք ավելի մեծ վնաս են տալու պետությանը, քան օգուտ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1289339191150027?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1489091258949797
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



