Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել՝ տեղեկացնում է trend.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությանը:
 «Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների միջև 2017/2018 ֆինանսական տարվա համար ռազմական համագործակցության ծրագիրը ստորագրվել է Միջազգային ռազմական համագործակցության վարչությունում անցակացված բանակցությունների արդյունքում»,- տեղեկացնում է աղբյուրը:
 Բանակցությունների ընթացքում ուսումնասիրվել են նաև երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ներկա վիճակը և հեռանկարային ուղղությունները, քննարկվել են վերապատրաստումներին, կրթությանը և խաղաղապահական գործողություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության շուրջ կարծիքներ են փոխանակվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել