Երևանի Նոր Արեշի 11-րդ փողոցի 139 հասցեում գործող թիվ 69 մանկապարտեզի տնօրենը, ով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի աղջիկն է, ազատվել է աշխատանքից:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին թիվ 69 մանկապարտեզից.«Աստղիկ Սեդրակյանը այլևս մանկապարտեզի տնօրենը չէ»:
Հարցին, թե երբ է ազատվել աշխատանքից, մանկապարտեզի աշխատակիցը պատասխանեց. «Ստույգ օրը չեմ կարող նշել, հավանաբար, փետրվարի 15-ից նա այլևս մանկապարտեզի տնօրենը չէ»:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Աստղիկ Սեդրակյանի պաշտոնից ազատվելու պատճառի և նրան փոխարինողի մասին հարցերին ի պատասխան ասացին, որ կպատասխանեն գրավոր հարցման դեպքում:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/03/09/Mher-Sedrakyan/2303579
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



