Tert.am-ը գրում է.

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ)  կողմից Հայաստանում փետրվարի 22-26 –ը 1600 քաղաքացու շրջանում անցկացրած սոցհարցումը պարզել է, որը հարցվածների 77%-ը դրական է համարում ներկա կառավարության գործունեությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց կենտրոնի տնօրեն Վալերի Ֆյոդորովը: 

Հարցվածների 31 տոկոսը պատասխանել է, որ «միանշանակ» դրական է գնահատում Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեությունը, իսկ 46 տոկոսը պատասխանել է, որ «ավելի շուտ» դրական է գնահատում կառավարության գործունեությունը: 

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը հարցումն անցկացրել է մարզերում և մայրաքաղաքում և կիրառվել է դեմ առ դեմ հարցման մեթոդը: Հարցումն անցկացվել է «Շանթ» հեռուստաընկերության պատվերով։

Ըստ հարցման՝ ընտրություններին մասնակցող 9 քաղաքական կուսակցություններից և կուսակցությունների դաշինքից առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է:  Հարցվածների 26 տոկոսը, պատասխանելով հարցին, թե առաջադրված քաղաքական ուժերից ում ձայն կտա ընտրություններին, եթե դրանք անցկացվեն առաջիկա կիրակի, պատասխանել է՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժին։ 

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը 19 տոկոսը կտա իր ձայնը, «Ելք» դաշինքին՝ 3 տոկոսը, ՀՅԴ-ին՝ նույնքան, տոկոսը, ՀՎԿ-ին՝ 2-ը։ Մնացած քաղաքական ուժերին՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին, Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը, «Օհանյան -Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին իր ձայնը կտա հարցվածների 1-ական տոկոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել