Ցավալի է, որ առայժմ քաղաքական ուժերը մանրամասն չեն ներկայացնում ծրագրերը, այլ ինչ-որ կետեր են ներկայացնում, որոնք ավելի շատ լոզունգային մոտեցումներ են:
Ինձ հետաքրքրում է, թե արցախյան հիմնախնդրի լուծումը հինգ տարում ինչպես են պատկերացնում, որ կետից ուր ենք հասնելու, ներկայացնեն ապրիլյան դասերն ինչպես են ընկալել, ինչ օրենքներ կփոխեն, որպեսզի այդ դասերի բացերը, որոնք մնացել են, կյանքի կոչենք:
Եթե նայում ենք, չկա գործողությունների ծրագիր: Ասում են՝ պաշտպանելու ենք հայկական շահերը: Բոլորն էլ ասում են, սակայն ընտրողն ինչպե՞ս պատկերացնի, թե որն է լինելու հայկական շահի ընկալումը: Բոլորն ասում են՝ զարկ տանք արտաքին քաղաքականությանը, դիվանագիտության հզորացմանը, տնտեսությանը, բայց գործողություններով չենք հասկանում, քանի որ առայժմ չեն ներկայացնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10155960133023378
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել