Ռուսաստանի շուկայում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված իրացման պայմանների բարելավումը նպաստավոր ազդեցություն է թողել հայկական մի շարք ապրանքների արտադրության և արտահանման վրա։
Դրական փոփոխությունները առավել նկատելի են մշակող արդյունաբերության ոլորտում, որտեղ տարեսկզբին արձանագրվել է արտադրության ծավալների աճ, որը գերազանցել է 19 տոկոսը։
Նախորդ տարվա ընթացքում ռուսական շուկայում տեղի ունեցած առաջընթացը նպաստել է հայկական արտադրանքների արտահանման ծավալների ավելացմանը:
Նախորդ տարվա սկզբի համեմատ հունվարին հայկական կոնյակի արտադրությունը գրեթե եռապատկվել է։ 2016թ. 637 հազար լիտրի դիմաց արտադրվել է 1 մլն 831 հազար լիտր կոնյակ։ Շուրջ 40 տոկոսով աճել է նաև գինու արտադրությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1862871020596662&id=100006213469551
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել