Հայաստանի և Վրաստանի գործադիր մարմինների միջև անցկացված քննարկումների արդյունքում մինչև այս տարվա հունվար, Մոսկվա-Երևան ուղղությանբ երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազելու են 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ մինչև 52-54%` կախված բեռի տեսակից:
Ներմուծող-արտահանողների համար երթուղին շահեկան է ոչ միայն սակագների մատչելիության տեսանկյունից, այլև այն իրական այլընտրանք է Վերին Լարսով անցնող ավտոմոբիլային երթուղուն։
Մինչև այս տարվա հունվար գործող սակագների համեմատ Մոսկվա-Երևան ուղղությանբ երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազելու են 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ մինչև 52-54%` կախված բեռի տեսակից:
Նոր սակագները հնարավորություն կտան ապահովել լաստանավի ակտիվ աշխատանքը:
Վերը նշված երկու փոխադրման միջոցները արդյունավետ են այն տեսանկյունից, որ չեն պահանջում բեռների լրացուցիչ վերաբեռնում երկաթուղային տրանսպորտից ավտոմոբիլայինի:
Արտահանման և ներմուծման համար ծախսվող ֆինանսների խնայման արդյունքում կկրճատվի ապրանքների վերջնական արժեքը, ինչն իր դրական ազդեցությունը կունենա ՌԴ շուկայում հայկական ապրանքների մրցունակության վրա: