Image result for ԵԱՏՄԵԱՏՄ-երրորդ երկրներ առևտրային բանակցությունների վարման շրջանակներում Հայաստանն ունի առանցքային դեր: Խոսքը այս դեպքում գնում է ԵԱՏՄ-Իրան բանակցությունների մասին: Դեռևս նախորդ տարի քննարկվում էր Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրի ազատ գոտու ստեղծման հարցը, որի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ԱՏԳ-ն կլինի արտադրության կազմակերպման և ծառայությունների մատուցման հարթակ:

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին:

Սպասվում է, որ մինչև տարեվերջ կգործարկվի Հայաստանի՝ թվով երրորդ ազատ տնտեսական գոտին: Այն կհիմնվի Սյունիքում՝ Իրանի սահմանին մոտ գտնվող Ագարակ քաղաքում, որտեղ ակնկալվում է ներգրավել ավելի քան 28 միլիոն դոլարի ներդրում:

Ակնկալվում է, որ Իրանի ու ԵԱՏՄ-ի արտոնյալ սակագնային պայմանագիր կնքելու և ԱՏԳ-ի ստեղծման ծրագրերը կյանքի կոչելուց հետո արտահանումը դեպի Իրան կավելանա 30 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել