Image result for ԵԱՏՄԱյսօր Բիշքեկում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Նիստին մասնակցել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի օրակարգային թեմաներից է եղել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը: Հայկական կողմը նշել է, որ պատրաստակամ է առաջ մղել ԵԱՏՄ-Իրան բանակցային գործընթացը:

Ուշագրավ է, որ այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները կարգադրություն են ստորագրել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները կազմակերպելու մասին: Ի դեպ՝ Կարեն Կարապետյանը Բիշքեկում առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրույցի օրակարգային թեմաներից է եղել ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը:

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին և այնտեղ ռուսական ընկերությունների ներգրավմանը: Սա վկայում է այն մասին, որ ԵԱՏՄ-Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցն իսկապես գտնվում է շահագրգիռ կողմերի ուշադրության կենտրոնում: Ավելին՝ կարծես թե հստակ ուրվագծվում է այն տեսակետը, որ որ ԱԱԳ-ն շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել