Եվրախորհուրդն առաջին աստիճանի ահազանգ է հնչեցրել Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի գործի առնչությամբ, որին այդ երկրում սպառնում է դատապարտում և ազատազրկում:
 Եվրախորհրդի կայքում նշված է, որ Լապշինին սպառնում է առավելագույնը 8 տարվա ազատազրկում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելությունների, ինչպես նաև «հասարակությանը հակապետական կոչեր անելու» և Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:
 ԵԽ-ն իր ահազանգում հիշեցրել է, որ ներկայում Լապշինը գտնվում է Բաքվի Կուրդախանիի մեկուսարանում:
 Հայտարարությունը նաև հիշեցնում է, որ Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016թ․ դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի պահանջով և 2017թ․ փետրվարի 7-ին արտահանձնվել է Բաքու :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել