Ճիշտ ձեւավորված հոնքերը հուշում են կնոջ ներաշխարհի մասին: Հոնքերի շնորհիվ իրապես փոխվում է ինչպես դեմքի, այնպես էլ աչքերի արտահայտությունը:
Այսպիսով ձեզ ենք ներկայացնում, թե ինչպե՞ս շտկել հոնքերը:
Նախքան հոնքերին անցնելը հայելու առաջ ուշադիր զննեք ձեր հայացքը ու որոշեք, թե ձեր դեմքին հոնքերի ընգծման ո՞ր տարbերակն է առավել հարմար:
Այժմ, երբ ընտրված է համապատասխան ձեւը, անհրաժեշտ է հոնքերը բաժանել երեք գլխավոր կետերի, որոնք ենթակա են փոփոխման: Այդ գլխավոր երեք կետերը հետեւյալն են՝ հոնքերի սկիզբը, ամենաբարձր հատվածը, հոնքի վերջնամասը:
1. Առաջին կետը որոշելու համար անհրաժոշտ է մատիտը մոտեցնել դեմքին այնպես, որ միանա քթի ռնգային հատվածին ու աչքի ներսի անկյանը: Որտեղ մատիտը կհատվի հոնքի հետ, այնտեղից էլ անհրաժեշտ է սկսել հոնքերի ձեւավորումը: Կարելի է արդեն մինչեւ աչքի ներսի անկյունը աստիճանաբար հեռացնել հոնքի մազերը:
2. Այնուհետեւ անհրաժեշտ է մատիտով միացնել քթի ռնգային եւ աչքի արտաքին անկյան ու այդ երկու հատվածների հատման շրջանում մատիտն ընգծել մինչեւ հոնքի վերջնամասը: Բոլոր այն մազիկները, որոնք գտնվում են կոպի եւ մատիտի արանքում, անհրաժեշտ է զգուշությամբ հեռացնել: Եթե ձեր հոնքերը կարճ են, եւ մազի երկարությունը չի հասնում մինչեւ նշված վերջնակետին, ուրեմն ձեզ անհրաժեշտ է ցանկալի արդյունքի հասնելու համար այդ նոսր հատվածները ընդգծել մատիտով կամ ստվերաներկով:
3. Ամենաբարձր հատվածը որոշելու համար անհրաժեշտ է նախ ուշադիր դիտել հայելու մեջ, որից հետո մատիտը մտովի անցկացել քթի ռնգային հատվածից մինչեւ բիբի մեջտեղի ուղղությամբ դեպի վեր: Այդ վերջնակետը համարվում է ձեր հոնքերի ամենաբարձր կետը:
Այժմ կարելի է սկսել հոնքերի ձեւափոխումն եւ վերջիններիս տալ սպասվող ցանկալի տեսք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=152360568258219&id=169421953137993
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել