Ռուսաստանը և Ադրբեջանը այս տարի փոխանակվում են պաշտոնական այցերով, այդ թվում՝ բարձր մակարդակի: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
«Կարծում ենք, որ ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը պաշտոնական այցով կլինի Բաքվում»,-ասել է Մամեդյարովը:
Նա նաև նշել է, որ ակնկալվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Ռուսաստան: Մամեդյարովի խոսքով՝ Ալիևի այցի կազմակերպման հարցը քննարկվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Գործակալության փոխանցմամբ՝ Մամեդյարովը այցի հստակ ժամկետը չի նշել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



