Tert.am-ը գրում է.

Պետության հզորությունը, տնտեսության զարգացումը կախված է սահմանից: Այս մասին սահմանամերձ Տավուշի մարզի Բերդ քաղաքում «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը: 

«Մենք հանգիստ ենք մեզ զգում, որովհետև գիտենք, որ սահմաններում մարդ կա: Դուք սահման եք պահում և յուրահատուկ ուշադրություն է պետք դարձնել դրան»,– ասաց նա՝ ավելացնելով, որ ինքը որևէ բանի կարիք չունի, իսկ հարստությանը պատահական չի հասել։ «Եղել եմ բանվորի ընտանիքից, մարդու ղադրը գիտեմ, խնդիրն էլ գիտեմ, դրա լուծման ձևն էլ գիտեմ: Հարվարդ չեմ ավարտել, բայց գիտեմ՝ աշխատող մարդուն ինչ է պետք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել