15995825_1142311735888501_1558334472_n

Բայլուս, խարեբ ջան։ Բա չիմացա՞ր, ռեժիմի թազա ստրուկ ա պալիտ եղել։ Էն ՌեինկառնացԻ խումբ կա մի հատ, այ դրանք։ Նատուռի, նոր ռադիոն ասեց։ Ասում ա՝ ՀՀԿ-ի նախընտրական կլիպում իրանք են երգել։ Ասեցին, որ բացի իրանցից՝ էլի մի քանի հատ ռեժիմի ստրուկ ա պալիտ եղել՝ Արոնյանը ու Մխիթարյանը։ Բա՜, չարդ տանեմ, բեր հերթո՜վ բացատրեմ։

Ախպեր, էդ սաղ սութ ա․․․

Սրանք սաղ փողի համար են խաղեր տալի։ Դեմոկրատիա չունենք էլի։ Հեն ա, Ամերիկա տեղ երգիչը գիդի, որ ռեժիմին չի կարելի օգնել։ Էն Մամա Դոննա կա մի հատ, էդ դաժե հելավ ու միտինգի ժամանակ Ամերիկայի պռեզիդենտին ասեց՝ «Ֆուսք յու»։ Էդ փիս քֆուր ա էլի անգլերենում։ Մենակ էդ Մամա Դոննան չի, ասում ա՝ էն Լեձի Գագոն, Ռեհանը (արա, ինչ էլ միթավուր անուններ ունեն դրանք), սաղ դեմ են։ Համ էլ, հարազատ ջան, դու հլա ջոգի՝ ընդեղ ոնց են աստղերը սիրում իրանց ժողովրդին։ Հեն ա, էդ Մամա Դոննան ասել էր, որ ով Թրամփին չընտրի․․․ Դե ոնց Հայկը Բելին սպանեց, նույն ձև ինքը շնորհակալություն կհայտնի․․․ Դե մի խոսքով՝ Մամա Դոննային պաչելով բարևելը մոմենտ ա․․․

Բա չէ, մերոնց պես։ Մի երկու կապեկի հարց լինի, միանգամից ծախվում են իշխանություններին։ Սաղ ռեժիմի ստրուկ են, ու դեմները կարամ ասեմ։ Դե, բացի Արթուր Աբրահամից էլի։ Չէ՜, ոչ թե իրա դեմը չեմ կարա ասեմ, պռոստը տղեն ի՞նչ էր արել որ, իրա համար տրինեռովկա էր արել, նկարել էին։ Ով գիդի, չի էլ իմացել, որ սենց մուխլյոժ են անում։

Մխիթարյանն էլ աշքիցս ընգավ, չարդ տանեմ։ Ճիշտ ա, փորձել էր կռուտիտ աներ՝ ինքը չէր նկարվել, բայց իրա նկարով ժուռնալ էր ուղարկել, որ նկարեինք, բայց դե մենք հո ջոգում ենք, որ էդ սաղ սութ ա։ Էն Արոնյանին էլ ամոթ։ Խալխի աղջիկ առնողը հազիվ էլ տենց լինի։

Դե էդ ՌեինկառնացԻն էլ թքեց։ Սաղ ուշունց են տալիս, որ հանրապետականներից փող ա վերցրել։ Հա, նատուռի, չարդ տանեմ։ Դաժե նրանք են քրֆում, ովքեր էլի հանրապետականից են փող առնում։ Հենց ա, բաջանաղս սպասում ա, որ ՀՀԿ-ն բերի, 20 մանեթ ընտրակաշառքը տա, որ ընտրություններին մասնակցի, բայց դաժե ինքն ա դրանց քրֆում։ Ասում ա՝ ռեժիմի ստրուկ են։

Ե՞ս։ Ախպեր, ես իրանց էն գլխից էլ չէի սիրում։ Մի հատ նորմալ կլառնետով մուղամով երգ չունեն։ Դրա համար իմ համար մեկ ա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել