Գերմանիայի արտաքին գործերի նախարարի բնութագրած գերմանա-թուրքական «աննախադեպ լարվածությունը» խորանում է։ Գերմանիայում ԱԶԿ-ական ներկայացուցիչների կողմից նախընտրական քարոզչական հավաքներ անցկացնելու արգելանքները շարունակվում են: Թուրքիայի արդարադատության և տնտեսական հարցերի նախարարների՝ Գերմանիայում կայանալիք հավաքների չեղարկումից հետո այսօր էլ Ֆրանկֆուրտի Կելստերբախ քաղաքի հանդիսությունների սրահի վարձակալման պայմանագիրն է չեղյալ հայտարարվել, ուր քարոզչական հավաք էր անցկացնելու էներգետիկայի նախկին նախարարը: Հիմա էլ Ավստրիան է, կարծես, ցանկանում նման սանկցիաներ կիրառել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: