Image resultՀյուսիսային Կորեան պարզաբանել է երկուշաբթի 4 բալիստիկ հրթիռների արձակումը Ճապոնիայում գտնվող ամերիկյան բազաներին հարված հասցնելու վարժանքներով։ Հյուսիսային Կորեայի պաշտոնական տեղեկատվական գործակալությունը հայտնել է, որ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինն անձամբ ներկա է գտնվել արձակմանը։ Այս մասին փոխանցում է BBC-ն։

Արձակումն առաջ է բերել միջազգային հանրության դատապարտումը, ԱՄՆ-ը և Ճապոնիան ՄԱԿ ԱԽ նիստի գումարման կոչ են արել։

ՄԱԿ-ն արգելում է Փhենյանին հրթիռային և միջուկային փորձարկումներ անցկացնել։

Դեռևս հունվարի սկզբին Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել էր, որ իր զինվորականները մոտ են մեծ հեռահարության բալիստիկ հրթիռի ստեղծմանը, որը կարող է հասնել մինչև ամերիկյան ափ։

Երկուշաբթի արձակված հյուսիսկորեական հրթիռները թռել էին մոտ 1000 կմ և ընկել Ճապոնական ծովը։

Բալիստիկ հրթիռների նախկին փորձարկումները, որոնք դատապարտվել են ՄԱԿ ԱԽ-ի կողմից, Փhենյանն իրականացրել էր փետրվարի 12-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել