Բրիտանական խորհրդարանը երկուշաբթի կդիտարկի աշխատավայրում կրունկներով կոշիկների պարտադրման դեմ ուղղված առցանց-հայտագիրը, որն հավաքել է ավելի քան 152 հազար ստորագրություն: Այդ մասին հայտնել են խորհրդարանի կայքում:
 Հանրագրի նախաձեռնողը 27-ամյա բրիտանուհի Նիկոլա Թորփն է, որն աշխատել է Լոնդոնի PwC միջազգային ընկերությունում: 2015 թվականի դեկտեմբերին նրան չեն թողել աշխատանքի, քանի որ գրասենյակ է գնացել ոչ բարձրակրունկ կոշիկներով: Նրա խոսքերով` պետը խնդրել է բարձրակրունկ կոշիկներ գնել: Թորփը հրաժարվել է կատարել պահանջը, որի համար նրան աշխատանքից ազատել են:
 Հանրագրերի գծով խորհրդարանական կոմիտեն, որը սկսել է այդ գործի քննությունը 2016 թվականի հուլիսին, կառավարությանը կոչ է արել վերանայել օրենսդրությունը, որ խորհրդարանը կարողանա անհրաժեշտության դեպքում այն փոխել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել