Image result for ՍննդամթերքՍննդամթերքի շուկայում փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է 1,2% գնանկում, որը հիմականում պայմանավորված է բանջարեղենի և մրգի գների նվազմամբ: ԱՎԾ տվյալներից տեղեկանում ենք, որ բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 20,1% գնաճ, իսկ 2017թ. հունվարի համեմատ` 5,6% գնանկում: Իսկ մրգի ապրանքախմբում անցած տարվա փետրվարի համեմատ արձանագրվել է 20,8% գնաճ, իսկ այս տարվա հունվարի համեմատ`1,3% գնանկում:

Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում փետրվարին անցած տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 3,2%, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0,6% գնանկում: Ձկնամթերքն անցած տարվա համեմատ թանկացել է 1,9%-ով, իսկ անցած ամսվա համեմատ` 1,4%-ով: Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում գրանցվել է համապատասխանաբար 0,4%, եւ 0,5% գնաճ:

Միաժամանակ, մսամթերքը փետրվարին անցած տարվա նույն ամսվա համեմատ էժանացել է 1%-ով, իսկ 2017թ. հունվարի համեմատ թանկացել 0,1%-ով: Բացի այդ` ոչ պարենային ապրանքների շուկայում փետրվարին հունվարի համեմատ գրանցվել է 0,9% գնանկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել