Tert.am-ը գրում է.
 Ռուսաստանի հետ հարաբերությունները հեշտ չեն, բայց ՌԴ-ն միշտ գալիս է օգնության, միշտ փրկում է: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը:
 Միաժամանակ, նա նշեց, թե ԱՄՆ-ն Հայաստանում բավական ակտիվ է աշխատում, փորձում է Հայաստանին Ռուսաստանից «պոկել»:
 «Նայենք այն երկրներին, որոնց ԱՄն-ն արդեն պոկել է Ռուսաստանից: ՌԴ-ն չի կարողանում լավ փաթեթավորում անել, բայց ՌԴ-ի կոնֆետը միշտ կոնֆետ է: Իսկ թե ինչ կա այն գեղեցիկ փաթեթավորման մեջ, որն առաջարկում է ԱՄՆ-ն, մենք տեսել ենք՝ արյուն»,- ասաց Սոլովյովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել