Զգուշացեք Էրդողանի սադրանքներից. Գերմանիայի արդարադատության նախարարYerkir.am-ը գրում է.
 Գերմանացի քաղաքական գործիչները շարունակում են խիստ արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկանդալային հայտարարությանը: 
Հիշեցնենք, որ նա քննադատել էր Գերմանիայի իշխանություններին այն բանի համար, որ նրանք արգելել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի անցկացումն ու թուրք պաշտոնյաների ելույթները Գերմանիայի տարածքում: Էրդողանը գերմանական իշխանությունների վերաբերմունքը նմանեցրել էր նացիստական գործելաոճին: 

Էրդողանի խոսքերին անդրադարձել է նաև Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մաասը: «Ամոթալի, դժվար ընկալելի և անընդունելի» համարելով Թուրքիայի նախագահի հայտարարությունները՝ նա հորդորել է  չտրվել Էրդողանի սադրանքներին: Նախարարը հայտարարել է, որ Էրդողանի նպատակը ոչ թե Գերմանիայում հանրաքվեի միջոցառումներն են, այլ սադրանքը:

Մաասը դեմ է արտահայտվել թուրք պաշտոնյաների մասնակցությամբ միջոցառումներն ամբողջապես արգելելու պահանջներին՝ նշելով, որ նման միջոցառումներն արգելելու համար Գերմանիայի կառավարությունը պետք է արգելի Էրդողանի կամ էլ Թուրքիայի կառավարության անդամների մուտքը երկիր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել