Panorama.am-ը գրում է.

Ապարանում Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպում են իրենց կուսակցությունների ակտիվի,  տարածքային թեկնածուների հետ: ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ  մարտի կեսերից կորոշեն՝ ինչպես շարունակել քարոզարշավը՝ ելնելով տարածքային կառույցների, շտաբների առաջարկներից:

Խոսելով իրենց դաշինքի նախընտրական ծրագրի մասին, նա նշեց, որ նոր շարժում են սկսում՝ խաղաղության գործընթաց՝ Հայաստանում արժանապատիվ խաղաղության հաստատման հասնելու  համար:

«Մենք բաց ասում ենք, որ  հաղթանակները փոխզիջումների մեջ են: Մենք Բաքուն չենք գրավել, կապիտուլյացիա Ադրբեջանը չի հայտարարել, հակառակը չի եղել: Զիջումները, փոխզիջումները բոլորը համաձայնեցված են միջազգային կազմակերպությունների հետ:  Փոխզիջման տարբերակը բերելու է Հայաստանի ճանապարհների բացում, տնտեսության զարգացում, ինտեգրացման հնարավորություն, զինվորական ամենօրյա զոհերի դադարեցում, Ղարաբաղի տարածքի ֆիզիկական անջատում Ադրբեջանից, որը պետք է երաշխավորվի միջազգայնորեն, խաղաղապահ զորքերի ներկայությամբ»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել