Artsakhpress.am-ը գրում է.

Այսօր՝ մարտի 6-ին, Արցախում գրանցված երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստներ և ավերածություններ չկան, ճանապարհները նույնպես չեն վնասվել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը: «Միայն էպիկենտրոնին մոտիկ մի քանի գյուղում գրանցվել են որոշ փոքր վնասներ, մասնավորապես՝ պատերի ճեղքերի առաջացում կամ խորացում:

Իրավիճակը հանգիստ է, խուճապային տրամադրություններ չկան բնակչության մոտ»,- նշել է Բեգլարյանը: Նշենք, որ այսօր՝ մարտի 6-ին, տեղական ժամանակով ժամը 10:24-ին (Գրինվիչի ժամանակով` 06:24) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.180 և արևելյան երկայնության 46.360 աշխարհագրական կոորդինատներով (ԼՂՀ, Քարվաճառ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել