Քաղաքական կուլտուրայի տեսանկյունից հայերս բարբարոսներ ենք։ Նամանավանդ երեկվանից սկսված՝ ֆեյսբուքյան քննարկումների ընդհանուր տոնայնությունը պարզ հուշում է, որ մեր հասարակությունը պարզապես այնքան զարգացած չէ, որպեսզի Հայաստանում հնարավոր լիներ մեզ այնպիսի շռայլություն թույլ տալ, ինչպիսին քաղաքակիրթ երկրներին հարիր քաղաքական կուլտուրա ակնկալելն է։
Ընդ որում՝ ստեղծվել է մի պարադոքսալ մթնոլորտ, երբ այդքան քլնգված ու նույնիսկ ատելի ՀՀԿ-ն ու, առհասարակ, իշխանություններն իրենց շատ ավելի բարեկիրթ ու քաղաքավարի են պահում, քան նրանց ընդդիմախոսները։ Կոնկրետ օրինակներով խոսենք․ նկատած կլինեք, թե երեկ հրապարակված ՀՀԿ-ի երաժշտական հոլովակը ինչ հիստերիա բարձրացրեց։ Ընդ որում՝ ոչ այնքան հենց ՀՀԿ-ի դեմ ուղղված, այլ տվյալ հոլովակում նկարահանված հայտնի մարզիկների ու հենց Ռեինկարնացիա խմբի նկատմամբ։ Ատելության ու նեգատիվի դոզան իրոք ապշեցնում է, նամանավանդ որ այդ մարդիկ ոչ մի վատ բան չէին արել ու անգամ չէին հայտարարել, որ ՀՀԿ-ին են սատարում։ Պարզապես նկարահանվել էին հոլովակում։
Այսինքն՝ այլակարծության համար հալածելը ընդունելի է մեր հասարակության մի ստվար շերտի համար։ Ու դա արվում է անթաքույց։ Դրա համար էլ ասում եմ, որ անգամ իշխանությունները իրենց շատ ավելի քաղաքակիրթ են պահում, քան Չիշխանությունները, որովհետև վերջին տարիներին դեռ չեմ տեսել մի արտիստի կամ էլ դերասանի, ով խնդիրներ ունենար իր քաղաքական հայացքների համար, իսկ ամենաթունդ ընդդիմադիր արտիստները, որպես կանոն, լավ էլ տնավորված են մերձիշխանական մեդիաներում ու աշխատում են այնպիսի պրոյեկտներում, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն իշխանության ներկայացուցիչների հետ։ Ու նորմալ էլ զգում են իրենց։
Հիրավի ճիշտ են ասում, որ ամեն ազգ ունենում է այն իշխանությունները, որին արժանի է, իսկ դատելով վերջի մեկ տարվա զարգացումները՝ վախենում եմ, որ ՀՀԿ-ն էլ է մեզ շատ...