Panorama.am-ը գրում է.

Առաջնագիծը պաշտպանող մեր զինծառայողները բարձր մակարդակով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրը, և դրանում մեր հասարակությունը հերթական անգամ համոզվել է՝ դիտելով վերջերս կանխված հակառակորդի հարձակման տեսագրությունը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

«Այս օրերի գործողությունները վերջին մի քանի տարիների զարգացումների շարունակությունն են, և հակառակորդը փորձում է իր խնդիրները լուծել այս ճանապարհով՝ ակնհայտ հասկանալով, որ խոշորամասշտաբ ռազմական գործողություններով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել չի կարող: Հրետանու կրակն ուղղված է առաջին հերթին մեզ լարված իրավիճակում պահելու և մեր զինվորականներին վնաս պատճառելու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել