Panorama.am-ը գրում է.
2017թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 1.2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և մրգի 5.6% և 1.3% գնանկումը:
Ինչպես տեղեկացնում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 20.1% գնաճ, իսկ 2017թ. հունվարի համեմատ` 5.6% գնանկում:
Մրգի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 20.8% գնաճ, իսկ 2017թ. հունվարի համեմատ`1.3% գնանկում:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 3.2%, իսկ 2017թ. հունվարի համեմատ` 0.6% գնանկում, այդ թվում ձվի գինը նվազել է 2.7%-ով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



