
Խոյ
Խոյերին հետաքրքիր օր է սպասվում: Հանգամանքները նպաստում են տաղանդների բացահայտմանը, նախաձեռնությունների հաջողությանը: Լավ կլինի անցկացնել փորձարկումներ, այցելել միջոցառումների: Հաճելի անակնկալների հետ մեկտեղ հնարավոր են նաև ուշացումներ, խճճվածություն, բացառված չեն թյուրիմացությունները ճանապարհին, սակայն արդյունքում ամեն ինչ լավ կլինի: Նման ռիսկերը պակասեցնելու համար արժե ամեն ինչում խելամտություն դրսևորել:
Ցուլ
Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս ազատ լինել շփման մեջ, ավելի թեթև վերաբերվել րոպեական դժվարություններին: Կարելի է ձեզ թույլ տալ փոքրիկ քմահաճույքներ և թուլություններ, սակայն ուրիշի սխալների հանդեպ էլ արժե ներողամիտ լինել: Չարժե որևէ լուրջ քայլ ձեռնարկել: Օրվա ընթացքում հնարավոր են անսպասելի հաջող բացահայտումներ և ձեռքբերումներ, սակայն բացառված չեն նաև թյուրիմացությունները՝ կապված պատվերի, վճարման, առաքման հետ:
Երկվորյակ
Այսօր Երկվորյակներն իրադարձությունների կիզակետում կլինեն: Եթե աշխարհի հետ ուղղակի կապը սահմանափակված է, պետք կգան կապի վիրտուալ ալիքները: Հաջող օր է. նույնիսկ եթե այն սկսվել է սխալից, այն կարելի է ուղղել: Տեղեկատվություն փոխանցելիս չարժե այն աղավաղել ձեր ճաշակով, այլապես հենց դուք կլինեք նա, ով միշտ մեղավոր է: Ամենաեռանդուն Երկվորյակներին աստղերը հիշեցնում են, որ նրանց իրավունքները սահմանափակ են:
Խեցգետին
Խեցգետիններին օրը հակում է բարձր շփվողականության, հանդուրժողականության, խթանում է հետաքրքրասիրությունը: Միևնույն ժամանակ, չեն խանգարի այնպիսի որակները, ինչպիսիք են զգուշությունը, շրջահայացությունը, չափավոր կասկածամտությունը: Տվյալները խորհուրդ է տրվում ժամանակին դասակարգել՝ շշուկներն ու ենթադրություններն առանձնացնելով իրական փաստերից: Ցանկալի է ուշադիր լինել նամակ գրելիս և ուղարկելիս:
Առյուծ
Առյուծներին խորհուրդ է տրվում խաղադրույք կատարել ճկուն մարտավարության և ոչ ստանդարտ մտածողության վրա: Այս որակների համադրումը կօգնի խնդիրներ չստեղծել ձեր և ուրիշների համար, ցանկացած իրավիճակում ընտրել օպտիմալ քայլ: Օրը տրամադրում է հայացքների ընդլայնման և պահվածքի ազատության, հեշտ ճանապարհներ է հուշում հայտնիություն նվաճելու համար, սակայն երբեմն կարող է դրդել դավաճանել ձեր սկզունքներին՝ հօգուտ ուրիշների ճաշակների:
Կույս
Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս չկորցնել զգուշությունը, քանզի այսօր բավականին հակասական օր է: Իրադարձությունների արտաքին ընթացքը կարող է հաճելի և չծանրաբեռնող լինել, սակայն լուրջ իրավիճակներում արժե ավելի ուշադիր գնահատել բոլոր պոտենցիալ պլյուսները և մինուսները. ռիսկ կա բամբասանքների և անվստահության առիթ տալու: Հաջողության բանալին ճիշտ մարտավարությունը կլինի: Արժե ավելի բծախնդիր ընտրել զրուցակիցներին:
Կշեռք
Կշեռքներին խորհուրդ է տրվում ավելի ուշադիր լինել ցանկացած տեղեկատվության: Բացառված չէ առանցքային, ճակատագրական լուրը: Այդ դեպքում կարևոր կլինի այն ճիշտ ընկալելը և ժամանակին դրան ճիշտ արձագանքելը: Այսօրվա հանգամանքները նպաստում են անձնական և գործնական կապերի վերականգմանը: Բացի ընդհանուր շփվողականությունից և վստահությունից՝ ձեզ կարող են պետք գալ գիտելիքներ որևէ գիտական ոլորտում, օտար լեզվում:
Կարիճ
Այսօր աստղերը բարեհաճ կլինեն հետաքրքրասեր, շարժուն և շփվող Կարիճների նկատմամբ, ովքեր ունակ են իրենց անձնական շահերը մղել երկրորդական պլան: Օրը հարմար է թիմային արկածախնդրությունների, որոնումների, արկածների, պարապմունքների, էքսկուրսիաների, ճանաչողական և զվարճալի միջոցառումների մասնակցելու համար: Օտարության մեջ գտնողները կհարմարվեն նոր իրադրությանը: Հնարավոր է հետաքրքիր հանդիպում կամ բացահայտում:
Աղեղնավոր
Աղեղնավորներին աստղերը խորհուրդ չեն տալիս մեկուսանալ աշխարհից: Արժե լինել ավելի ժողովրդավար, որքան թույլ են տալիս հանգամանքները, համոզմունքները և ինքնազգացողությունը: Միևնույն ժամանակ, չարժե կարևոր արտոնություններ ստանձնել, հրապարակայնորեն ներկայացնել ուրիշի հետաքրքրությունները կամ պաշտպանել սեփական դիրքորոշումը: Չնայած լավ պայմաններին՝ ձեզ կարող է հետապնդել միայնության զգացումը:
Այծեղջյուր
Այծեղջյուրների համար օրը լի կլինի անակնկալներով, անհեթեթ իրավիճակներով: Կարող է իր մասին հիշեցնել անցյալից մի մարդ: Ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել ընտանի կենդանին: Ընդգծված պերֆեկցիոնիզմով և պարտքի սուր զգացումով Այծեղջյուրները կարող են իրենց անձնական ծրագրերը զոհաբերել հանուն ուրիշների գործերի: Ընդ որում՝ մեծ է սխալի հավանականությունը կամ պատահականության գործոնը:
Ջրհոս
Ջրհոսների համար օրը հաջող և հուզիչ է: Բացառված չէ ուշացած պարգևի կամ ճանաչման ստացումը: Հնարավոր է հաճելի անակնկալ անցյալից, կարող եք անսպասելիորեն հիշել մոռացված գաղափարը: Լավ կլինի գտնվել հին ընկերների շրջապատում, վերսկսել սառեցված նախագիծը: Հարմար օր է ռոմանտիկ հանդիպումների, խաղերի, ստեղծագործական զբաղմունքների համար: Որոշ պահեր կարող են բավականին ոչ միանշանակ լինել, սակայն տհաճություններ չեն լինի:
Ձկներ
Ձկներին խորհուրդ է տրվում խուսափել ավելորդ ցրվածությունից, դյուրավստահությունից, շատախոսությունից: Անդորրն ու հարմարավետությունն այսօր կարող են խաբուսիկ լինել, նույնիսկ մտերիմների մոտ հեշտ չի լինի հանդիպել լիակատար ըմբռնման և ընդունման: Ձեզ մատնելու կամ վրիպակ գործելու հավանականությունն ավելի մեծ կլինի ընտանեկան թուլացնող մթնոլորտում, սակայն հաճելի և ներդաշնակ օր կլինի, եթե թաքցնելու, ամաչելու բան չունեք:



