1. Ծառուկյան դաշինքի 15 կետերը։ Սրանք վաղուց են հրապարակվել, ու իրատեսականության մասին ահագին խոսվել ա։ Բայց լիքը հարցեր դեռ պատասխանի են սպասում
2. ՀՎԿ (նախկին ՕԵԿ): Շատ նման ա Ծառուկյանենց կետերին, ուղղակի կոնկրետ թվեր չկան։ Մարդիկ նախկինի պես առաջարկում են ավանդների վերադարձ ու ռազմարդյունաբերական համալիրի զարգացում։ Պլյուս՝ ուրիշ ականջահաճո խոստումներ, օրինակ՝ առանց կանխավճարի հիպոթեկային վարկ։ Թե ոնց պիտի անեն, էս ընթացքում հուսով եմ կպարզաբանեն։
3. ՀՀԿ - ՀՀԿ-ն իրեն առանձնապես նեղություն չի տվել։ նախընտրական ծրագրի տնտեսական բլոկն իրենից ներկայացնում է մի քանի մեջբերում կառավարության 100 օրվա գործունեության հաշվետվությունից։ Էն «ախտորոշումներով» ու «առաջիկա քայլերով»։ Թվային խոստումներ (այսքան տոկոս տնտեսական աճ, այսքան տոկոսով աղքատության նվազում) չկան։ Ընդհանուր տեսլական ա։
Մնացածին ընթացքում կանդրադառնանք։