ԱՄՆ-ում կամ այլ զարգացած երկրներում սննդի` հիմնականում մրգեր-բանջարեղենի գնման և հանգիստն անցկացնելու հետաքրքիր մեթոդ են կիրառում։ Ցանկացողները, վճարելով 3 դոլար, իսկ հանգստյան օրերին՝ 6 դոլար, կամ տարեկան բաժանորդագրվելով ընդամենը 36 դոլարով, կարող են մտնել այգի, օգտվել ցանկացած կուլտուրայից, ընտրել ուզածդ որակը, քաղել, վճարել քաղածի չափով, տանել տուն։ Հանգստյան օրերին հիանալի պայմաններ են ստեղծված ամբողջ ընտանիքով` երեխաների հետ հրաշալի օր անցկացնել բնության գրկում և օգտվել բարիքներից։ Կից տեղադրում եմ նկարները և երանությամբ նայում իրենց։ Նաև չարանում ու նախանձում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել