Երեկ լրատվական կայքերից մեկը տեղեկություն տարածեց, որ ՀՀ հաջորդ վարչապետի ամենահավանական թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն է... Այն, որ Տիգրան Սարգսյանը 1 ամսից վերջնականապես կարող է նետվել քաղաքական աղբարկղը, իհարկե, անխոս լավ է... Տիգրան Սարգսյանը ՀՀ քաղաքացիների հուշերում կմնա որպես ՀՀ այն վարչապետը, որի անվան հետ են նաև ուղղակիորեն կապվում արտագաղթը, ամեն տարի աճող գնաճն ու ՀՀ արտաքին պարտքի գրեթե եռակի ավելացումը... բայց թե ինչքանո՞վ է տեղին նրան փոխարինել Կարեն Կարապետյանով, որը երևանցիների հուշերում է մետրոն 50 դրամից 100 դրամ դարձնելով, բացօթյա շուկաների ջախջախմամբ և կրպակների ապամոնտաժմամբ, մեծ հարց է, ու ինչ ստեղծագործություներ է նա անելու վարչապետ դառնալուց հետո, դեռ մշուշոտ ապագա է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել