Միանգամից երկու խիստ ուշագրավ նորություն կարդացի «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում, բայց սաղ ցավն էն ա, որ երկու դեպքում էլ հղում էր արվում «խիստ հավաստի ու մի այլ կարգի մոտ կանգնած աղբյուրների վրա», այնպես որ, խորհուրդ չեմ տալիս հալած յուղի տեղ ընդունել սա։ Այնուամենայնիվ, կիսվեմ.
1. Ապրիլի 9-ին թոշակի կանցնի ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ով լուրջ առողջական խնդիրներ ունի և այժմ բուժման կուրս է անցնում արտերկրում։ Ըստ թերթի՝ միակ պատճառը, որ նա դեռ դիմում չի գրել, կայանում է նրանում, որ Սերժ Սարգսյանը հորդորել է նրան համբերել մինչև երդմնակալությունը, քանզի կա որոշում՝ մինչև դա կառավարության կազմում ոչ մի փոփոխություն չանել։
2. Մյուս ուշագրավ նորությունը կայանում է նրանում, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին, և այժմ ակտիվ քննարկվում է, թե ինչպես անել, որպեսզի այդ արցը չվնասի նրա վարկանիշին և դառնա դրական փիառ քայլ։ Այդ նպատակով էլ երեկ Րաֆֆու մոտ էր ուղարկվել Հովիկ Աբրահամյանը, ով պետք է ստանձներ նախագահականի պատվիրակի դերը և փորձեր Րաֆֆու հետ համաձայնեցնել հավանական այցի մանրամասները։
Թերթի աղբյուրներով՝ այդ հանդիպումը կկայանա այսօր կամ ամենաուշը՝ վաղը։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/255896237880639?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել