ՀՀՇ-ում բրոունյան շարժում են սկսել առաձին ՀՀՇ-ականներ և ՀՀՇ-ականների խմբեր։ Բանն այն է, որ ՀԱԿ դարձած ՀՀՇ-ի անդամներից ոչ բոլորն են երջանիկ ՀՀՇ-ի անէանալու փաստից, դե իսկ այն ՀՀՇ-ականները, ովքեր տարբեր պատճառներով ժամանակին դուրս էին եկել ՀԱԿ-ից, վաղուց արդեն հարմար առիթի էին սպասում, որպեսզի կուսակցական ակտիվն ուղղեն դեպի իրենց և ձերբազատվեն զուրաբյանական ազդեցությունից։
«Հրապարակը» գրում է, որ գործընթացը գլխավորում են ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, ՀՀՇ համագումարում իր դժգոհությունը հայտնած ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը, Դավիթ Առաքելյանը, որոշ տեղեկություններով՝ նաեւ Երջանիկ Աբգարյանը, սակայն, Աբգարյանն ասել է, որ ինքը, ճիշտ է, դեմ էր ՀՀՇ-ի վերացմանը, սակայն այս պահին «նայում է, թե ինչ է կատարվում, եւ չկա որոշում, որ անդամակցելու է նոր ՀՀՇ-ին»։
Ինչ վերաբերում է մեկ այլ կարկառուն նախկին ՀՀՇ-ականի՝ Դավիթ Շահնազարյանին, ապա նա վաղուց արդեն հանգրվանել է էլի նախկին ՀՀՇ-ականներ Քոքոբելյանի ու Արզումանյանի մոտ՝ «Ազատ դեմոկրատների» ճամբարում։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/162668467222518?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել