Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն տվյալներն աչքի անցկացնելով՝ կարելի է փաստել, որ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին «Շիրակ» և «Զվարթնոց» օդանավակայանների ուղևորահոսքը զգալի աճ է գրանցել: Մասնավորապես՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ուղևորահոսքը ավելացել է 21,6 տոկոսով և կազմել է 309 628 մարդ:
2017 թվականի փետրվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 136 263 մարդ՝ 18.5 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին` 2016 թվականի նույն ամիսների համեմատ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 19,8 տոկոս աճ:
2017 թվականի փետրվար ամսին «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 4224 մարդ, որը նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ ավելացել է 233 տոկոսով: «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին ուղևորահոսքը 150 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած: