Ինչպես հաղորդում է ՀՀ ԱՎԾ-ն, բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2017թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է սակագների 0.7% նվազում: Գնանկման հիմնական պատճառը էլեկտրաէներգիայի՝ 2.8%, բնական գազի մատակարարման՝ 2.3% սակագների նվազումն է:
Հատկանշական է, որ 2017թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 1.0-0.4% նվազում ՀՀ-ում դիտարկված բոլոր քաղաքներում, իսկ նվազման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագները նվազել են 0.7%-ով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել