Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ նախորդ տարվա փետրվարի համեմատ Հայաստանում գրանցվել է 0,2 տոկոս գնանկում, 2017-ի հունվարի համեմատ՝ 0,9 տոկոս գնանկում, իսկ 2016-ի դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 1,7 տոկոս տոկոս:
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2017 թ-ի փետրվարին 2016-ի փետրվարի համեմատ աճել են 3,7 տոկոսով, 2017 թ-ի հունվարի նկատմամբ արձանագրվել է 1,1 տոկոս գնանկում, իսկ 2016 թ-ի դեկտեմբերի համեմատ` 6 տոկոս գնաճ: Փետրվարին, հունվարի համեմատ, սննդամթերքի 1,1 տոկոս գնանկման վրա հիմնական ազդեցություն են թողել բանջարեղենի 5,6 տոկոս եւ մրգի 1,3 տոկոս գնանկումը: Բանջարեղենի ապրանքախմբում 2017 թ-ի փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 20,1 տոկոս գնաճ, մրգի ապրանքախմբում 2017 թ-ի փետրվարին 2016-ի փետրվարի համեմատ՝ 20,8 տոկոս գնաճ:
Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017 թվականի փետրվարին 2016 թվականի փետրվարի համեմատ արձանագրվել է 3,2 տոկոս գնանկում, ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1,9 տոկոս գնաճ, յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում՝ 0,4 տոկոս գնաճ, մսամթեքրի ապրանքախմբում՝ 1 տոկոս գնանկում, շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում՝ 16,3 տոկոս գնաճ: 2017 թվականի փետրվարին նույն տարվա նախորդ ամսվա հունվարի համեմատ կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում գրանցվել է 0,6 տոկոս գնանկում, այդ թվում՝ ձվի գինը նվազել է 2,7 տոկոսով, ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1,4 տոկոս գնաճ, յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում՝ 0,5 տոկոս գնաճ, մսամթերքի ապրանքախմբում՝ 0,1 տոկոս գնաճ, շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում՝ 1,1 տոկոս գնաճ: