Ի՞նչ կանեիք դուք, եթե ցանկանայիք վերելակով բարձրանալ և վերելակի դռները բացվելու պահին տեսնեիք, որ վերելակում մի մարդ փորձում է խեղդելով սպանել մյուսին: Հենց դա հասկանալու համար ստեղծվեց «Thinkmodo» խումբը, որը կազմակերպեց մահափորձ վերելակի ներսում և տեղադրեց գաղտնի տեսախցիկներ՝ սենյակի մի քանի մասերում: Փորձերը ավարտելուց հետո ապացուցվեց այն փաստը, որ մարդկանց 85 տոկոսը այդ պահին առաջնորդվում է բնազդներով և գիտակցված ոչ մի քայլ չի կատարում վիճակը մեղմացնելու կամ որևէ օգնություն ցուցաբերելու համար:

Ամենաապշեցնողն այն էր, որ մարդը փոխանակ օգներ խեղդվողին, կանգնել և հեռախոսով նկարում էր, թե ինչպես է մեկը մյուսին փորձում խեղդելով սպանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել